Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Tesla-ն կփակի իր բոլոր խանութները եւ ավտոմեքենաները կվաճառի միայն Համացանցի միջոցով

Tesla-ն կփակի իր բոլոր խանութները եւ ավտոմեքենաները կվաճառի միայն Համացանցի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Inc. ամերիկյան ավտոարտադրողը հայտարարել Է, որ սկսելու Է փակել իր բոլոր խանութները եւ ավտոմեքենաների վաճառքներն իրականացնելու Է միայն Համացանցի միջոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է The Wall Street Journal-ը, այդ արտասովոր քայլն ուղղված Է ընկերության ծախսերի կրճատմանը, ինչը նրան թույլ կտա նվազեցնել Model 3-ի արժեքը եւ դրանք վաճառել երկար սպասված 35 հազար դոլար մեկնարկային գնով: Այդ նպատակը Tesla-ն քննարկում Էր տարիներով եւ քանիցս հետաձգում դրան հասնելու ժամկետները, սակայն վաճառքների ռազմավարության մեջ փոփոխությունն անակնկալ Է դարձել:

Առցանց-վաճառքներին անցնելը, հավանաբար, Էլ ավելի կզայրացնի ամերիկյան ավտոդիլերներին, որոնք մոտավորապես տասը տարի են կորցրել ավտոմեքենաներն ուղղակիորեն ընկերությանը պատկանող խանութների միջոցով վաճառելու Tesla-ի փորձերին դիմակայելու համար: Ավելի քան 100 տարի ավտոարտադրողները հետեւում Էին ԱՄՆ-ում կողմնակի դիլերների միջոցով վաճառքների մոդելին:

«Վերջին հաշվով դա կդառնա Tesla-ի շատ ուժեղ մրցակցային կողմը,-հայտարարել Է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասքը:-Դա կլինի Tesla-ի հիմնարար երկարաժամկետ մրցակցային առավելությունը, որը կարող Է անել միայն ստարտապը»: «2019 թվականին մարդիկ պարզապես ցանկանում են առցանց գնել իրերը»,-հավելել Է նա: Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նշել Է Ի.Մասքը, հեռախոսի օգնությամբ գնումը կետեի մոտավորապես մեկ րոպե: 2018 թվականի վերջի դրությամբ՝ Tesla-ն 378 խանութ եւ սերվիսային կենտրոն ուներ ամբողջ աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am