Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Արցախը» երեք նոր ֆուտբոլիստներ ունի  

«Արցախը» երեք նոր ֆուտբոլիստներ ունի

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել միանգամից երեք նոր ֆուտբոլիստի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`29-ամյա հենակետային կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել ուկրաինական «Մետալիստ-1925» ակումբում, 23-ամյա պաշտպան Ալան Տատաևի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը»։

«Արցախին» է միացել նաև 31-ամյա փորձառու դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը, որը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Անժի», «Ուրալ», «Տոմ» և «Սիբիր» ակումբներում, իսկ «Անժիի» կազմում մասնակցել է Եվրոպայի Լիգայի խաղարկության հանդիպումներին։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում 29 միավորով ընթանում է «Բանանցը»: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկը»: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիան» է: Նրան հաջորդում է «Լոռին»՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակը» 6-րդն է: «Գանձասար-Կապանը» նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատն» է, իսկ «Արցախն» ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am