Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Խավիեր Բարդեմը եւ Պենելոպա Քրուսն իրենց «Օսկար»-ները գիշերալամպեր են դարձրել

Խավիեր Բարդեմը եւ Պենելոպա Քրուսն իրենց «Օսկար»-ները գիշերալամպեր են դարձրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Խավիեր Բարդեմը եւ Պենելոպա Քրուսը որոշել են իրենց «Օսկար»-ները վերածել գիշերալամպերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

49-ամյա Բարդեմը Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւը նվաճել Է «Այստեղ ծերունիները տեղը չԷ» ֆիլմում (2007 թ.) երկրորդ պլանի դերի համար, իսկ 44-ամյա Պենելոպա Քրուսը՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» կինոնկարում (2008 թ.) երկրորդ պլանի դերի համար:

«Դրանք (արձանիկները) մեզ որպես Էլեկտրական լամպ են ծառայում»,- փետրվարի 26-ին պատմել Է Խավիերը NBC ալիքով Քոնան Օ՛Բրայենի հեռուստահաղորդման ժամանակ: «Մենք միացնում ենք դրանք եւ ընթերցում դրանց լույսի ներքո: Մենք շատ ենք կարդում, որովհետեւ դա միակ միջոցն Է, որպեսզի ինքներս մեզ հիշեցնենք, թե որքան լավն ենք: ՉԷ որ «Օսկար»-ը մեզ համար միշտ միացած Է»,-պարզաբանել Է դերասանը:

Քրուսը եւ Բարդեմը ծանոթացել են նկարահանումների ժամանակ 1992 թվականին՝ իրենց կինեմատոգրաֆիական կարիերայի ամենասկզբում: Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նկարահանումներից երեք տարի անց նրանք ամուսնացել են: Զույգը երկու երեխա ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am