Խավիեր Բարդեմը եւ Պենելոպա Քրուսն իրենց «Օսկար»-ները գիշերալամպեր են դարձրել
12:44, 28 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Խավիեր Բարդեմը եւ Պենելոպա Քրուսը որոշել են իրենց «Օսկար»-ները վերածել գիշերալամպերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
49-ամյա Բարդեմը Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւը նվաճել Է «Այստեղ ծերունիները տեղը չԷ» ֆիլմում (2007 թ.) երկրորդ պլանի դերի համար, իսկ 44-ամյա Պենելոպա Քրուսը՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնա» կինոնկարում (2008 թ.) երկրորդ պլանի դերի համար:
«Դրանք (արձանիկները) մեզ որպես Էլեկտրական լամպ են ծառայում»,- փետրվարի 26-ին պատմել Է Խավիերը NBC ալիքով Քոնան Օ՛Բրայենի հեռուստահաղորդման ժամանակ: «Մենք միացնում ենք դրանք եւ ընթերցում դրանց լույսի ներքո: Մենք շատ ենք կարդում, որովհետեւ դա միակ միջոցն Է, որպեսզի ինքներս մեզ հիշեցնենք, թե որքան լավն ենք: ՉԷ որ «Օսկար»-ը մեզ համար միշտ միացած Է»,-պարզաբանել Է դերասանը:
Քրուսը եւ Բարդեմը ծանոթացել են նկարահանումների ժամանակ 1992 թվականին՝ իրենց կինեմատոգրաֆիական կարիերայի ամենասկզբում: Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում նկարահանումներից երեք տարի անց նրանք ամուսնացել են: Զույգը երկու երեխա ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am