Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շողակաթում կընդլայնվի արեւային ֆոտովոլտային կայանների ցանցը

Շողակաթում կընդլայնվի արեւային ֆոտովոլտային կայանների ցանցը


ԳԱՎԱՌ 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում մի քանի ներդրող կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում այս տարի կընդլայնվի արեւային ֆոտովոլտային կայանների ցանցը, ինչի արդյունքում այդ կայանների արտադրական հզորությունը 3 մեգավատից կհասնի 13 մեգավատի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, միաժամանակ Շողակաթում կավելանան այլընտրանքային էներգիայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները: «Շողակաթ խոշորացված համայնքի համանուն գյուղում 2019 թվականի փետրվարի վերջերի դրությամբ գործում է արեւային ֆոտովոլտային 3 կայան՝ յուրաքանչյուրը 1 մեգավատ հզորությամբ: Նրանք արդեն 4 ամիս է, ինչ միացված են ընդհանուր ցանցին: Շինարարության ընթացքում այստեղ աշխատել են 125 հոգի, իսկ կայանների շահագործումից հետո բացվել է 11 մշտական աշխատատեղ: «Ջի Էյ Ջի», «Էներջի», «Սոլէներջի» ընկերությունների կողքին արդեն հայտնվել են այլընտրանքային էներգիայի արտադրությամբ նոր ընկերություններ՝ «Ռուզաննա թրեյթ», «Շտիգեն» կազմակերպությունները: Նոր ներդրումների արդյունքում, որը կկազմի 5-5,5 միլիարդ դրամ, մենք կունենանք արեւային ֆոտովոլտային եւս 3 կայան՝ 1-ը՝ 2, մյուս երկուսը՝ 4-ական մեգավատ հզորության: Այս կայանների շինարարության արդյունքում մենք կունենանք մոտ 220 ժամանակավոր, մինչեւ 25 մշտական աշխատատեղ: 1,7 միլիարդ դրամ էլ նախորդ տարիներին ներդրվել է արդեն գործող կայանների կառուցման ուղղությամբ: Ներդրող ընկերություններն արդեն ձեռք են բերել հողատարածքը, շինթույլտվության ու այլ գործողությունների համար պահանջվող բոլոր փաստաթղթերը: Եղանակների տաքանալուն պես բոլոր երեք կայաններում կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,-նշեց Սուլիկո Շուշանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]