Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները Հայաստանում տեղեկատվական ակցիա են անցկացրել

ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները Հայաստանում տեղեկատվական 
ակցիա են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմակայանում, Հայրենիքի պաշտպանի օրվա շրջանակում զինծառայողները դպրոցականների և պատանի բանակայինների համար անցկացրել են տեղեկատվական-քարոզչական «Կա՛ այդպիսի մասնագիտություն՝ Հայրենիք պաշտպանել» ակցիան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, կայազորի սպաները երիտասարդների հետ անցկացրել են շարային, ինժեներական, բժշկական և կրակային պատրաստության ճանաչողական պարապմունքներ։

Գյումրու ռազմական կայազորում անցկացված միջոցառման մասնակիցները ծանոթացել են զորակոչով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների կյանքի և կենցաղի պայմաններին, սննդի կազմակերպմանը, սեկցիոն տիպի զինվորական հանրակացարանների հագեցվածությանը։

Դպրոցականները ցուցահանդեսին ծանոթացել են սպառազինությանը, ռազմական տեխնիկային, հանդերձանքին, կապի, հետախուզության և անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համալիրներին։

Զորամիավորման ստեղծագործական խմբերը և դպրոցները ներկայացրել են երաժշտական համերգային ծրագիր։

Ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am