Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2,5 հազարից ավելի լրագրողներ են լուսաբանելու Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը Հանոյում

2,5 հազարից ավելի լրագրողներ են լուսաբանելու Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը Հանոյում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ այժմ մոտավորապես 2600 լրագրող Է հավատարմագրվել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը լուսաբանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

«Վիետնամի իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կանեն գագաթնաժողովում լրագրողների հաջող աշխատանքի համար»,- գործակալությունը մեջբերել Է Վիետնամի արտաքին գործերի փոխնախարար Լե Հոայ Չունգի խոսքը, որը հանդես Է եկել Հանոյում կայացած մամուլի ասուլիսում:

Նա հիշեցրել Է, որ Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը ցուցում Է տվել երկրի նախարարություններին ու գերատեսչություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման անվտանգությունն ապահովելու եւ գագաթնաժողովի հաջող անցկացման համար: Նախօրյակին YTN հարավկորեական հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի եւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների, հայտնել Է, թե գագաթնաժողովը, որը նախատեսված Է փետրվարի 27-28-ին, կարող Է կրճատվել մինչեւ մեկ օր:

Նրանց տվյալներով՝ ավելի վաղ պլանավորվում Էր, որ ղեկավարները միմյանց հետ կշփվեն փետրվարի 27-ին եւ 28-ին, սակայն պլանները փոխվել են եւ այժմ, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Ունը եւ Թրամփը կսահմանափակվեն միայն մեկ օրով:

Ի հաստատումն այս վարկածի, հեռուստաալիքը վկայակոչում Է Հանոյում ԱՄՆ-ի պատվիրակության գտնվելու ծրագիրը, որը հայտնվել Է նրա տրամադրության տակ: Փաստաթղթի համաձայն, Թրամփը փետրվարի 27-ին հանդիպումներ կանցկացնի Վիետնամի ղեկավարության հետ, իսկ Կիմ Չեն Ունի հետ բանակցությունները պլանավորված են հաջորդ օրը: ԱՄՆ-ի նախագահը փետրվարի 19-ին Սպիտակ տանը հայտարարել Է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:

«Ես առանձնապես չեմ շտապում: (ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային) փորձարկումներ չեն կատարվում: Առայժմ փորձարկումներ չկան, ես չեմ շտապում… Ես խիստ ժամկետներ չունեմ»,- նշել Է նախագահը՝ խոսելով այն մասին, որ միջուկազերծումն իր նպատակն Է: «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան եւ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմ (Չեն Ունն) ինչ-որ շատ դրական բան են մտադրվել: Եվ մենք շուտով դա կիմանանք»,- ընդգծել Է Թրամփը: Նա «շատ գրավիչ» Է որակել ամերիկա-հյուսիսկորեական առաջիկա գագաթնաժողովը, որի շնորհիվ, նրա խոսքով՝ «շատ բան կարող Է տեղի ունենալ»:

Ավելի ուշ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք Է առաջինն ընդառաջող քայլեր անեն: «ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռեւս մնում են: Ես կցանկանայի վերացնել դրանք, բայց նախ պետք Է ընդառաջ քայլեր տեսնեմ մյուս կողմից»,- ասել Է նա: «Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շատ մեծ տնտեսական ներուժ ունի իր դիրքի շնորհիվ՝ շուրջը Ռուսաստանն Է, Չինաստանը եւ Հարավային Կորեան: Կարծում եմ, որ նա (Կիմ Չեն Ունը) դա հասկանում Է»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, Հանոյը որպես գագաթնաժողովի անցկացման վայր Է ընտրվել Փհենյանի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am