Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում կանցկացնի բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, մեկնարկը կտրվի Խաղաղության պալատի մոտից, որից  հետո հանրահավաքի մասնակիցները բողոքի քայլարշավով կուղևորվեն դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

Միջոցառման նպատակն է ոգեկոչել Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. Ադրբեջանի կողմից իրականացրած հայերի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակը, ինչպես նաև բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի:

Նույն օրը Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությունը նամակով դիմելու է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև Նիդերլանդների խորհրդարանին Արցախի կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ կա նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և Ղարաբաղը բանակցության կողմ դարձնելու հարցին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ