«Հոնդան» պատրաստվում է փակել Սվինդոն քաղաքի ավտոմեքենաների գործարանը
21:48, 18 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաներ արտադրող «Հոնդա» ընկերությունը պատրաստվում է 2022թ-ին փակել Մեծ Բրիտանիայի Սվինդոն քաղաքի իր գործարանն, ինչի արդյունքում կկրճատվի 3500 աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ճապոնական ընկերությունն անցյալ տարի Սվինդոնում արտադրել է 160 000 ավտոմեքենա, որոնց 90 տոկոսն արտահանվել են ԵՄ երկրներ:
Ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասել է, որ Թերեզա Մեյը ոչ մի մեկնաբանություն չի անի մինչև լուրը պաշտոնական չհաստատվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում