Հասարակական

Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում բացահայտվել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում  բացահայտվել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել:

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ համատեղ ձեռնարկված միջոցառմամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքի նախկին ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-17 թվականներին համայնքապետարանի պահակ է ձևակերպել որդուն, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Նրա անվամբ դուրս գրված շուրջ 1,2 միլիոն դրամ աշխատավարձը համայնքապետը յուրացրել է։ Նույն եղանակով, նախկին համայնքապետը յուրացրել է նաև 2013-17 թվականներին որպես հավաքարար ձևակերպված մի կնոջ անվամբ դուրս գրված շուրջ 3 միլիոն դրամ աշխատավարձը։

Պարզվել է նաև, որ նախկին պաշտոնյան 2015 թվականի ընթացքում համայնքապետարանի ֆինանսական միջոցներից իր մերձավորների անվամբ օգնության գումարներ է դուրս գրել և նույնպես յուրացրել։

Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում