Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի 
օրենսդրական նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար պատասխանատվությունը խստացնելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար պատասխանատվության միջոցը խստացնել՝ բացի տուգանքից սահմանելով նաև մեկից երեք տարի ժամկետով ազատազրկում:

Նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ փաստաբանին զրպարտելու համար բացի տուգանքից սահմանել նաեւ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և դեռեւս 2019 թվականի հունվարի 14-ին շրջանառվել է համանման՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որը տեղադրվել է նաև հանրային քննարկման www.e-draft.am կայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ներկայումս նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների ու հասարակության ներկայացուցիչների լայն շրջանակի հետ քննարկման փուլում, որի արդյունքում նախագծի վերաբերյալ ստացվում են և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ, այդ թվում՝ կապված զրպարտության ու վիրավորանքի քրեականացման հետ:

«Հաշվի առնելով վերոնշյալը և նախագծերի միաբնույթ կարգավորումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությանն առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հետագա ընթացք տալուց, և հարցին անդրադառնալ առաջիկայում կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք համանման օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում»,-ասաց Զեյնալյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]