Հասարակական

Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը  ուսման վարձի զեղչի նպատակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը`2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում սովորել են առկա համակարգում:

Ուսման վարձի փոխհատուցումը կատարվելու է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Փոխհատուցումը իրականացվելու է 2018-2019 ուսումնական տարվա համար:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1.անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը, /բնօրինակը տեղում հետ կվերադարձվի/

2.3×4 չափսի մեկ լուսանկար,

3.ուսանողական տոմսի պատճեն,

4.ստուգման գրքույկի պատճեն՝ հաստատված դեկանի կողմից,

5.տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ֆակուլտետը, կուրսը, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում սովորելու հանգամանքը, ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված զեղչից, թե՝ ոչ, օգտվելու դեպքում պետք է նշված լինի զեղչի չափը)

6.երեխաների ծննդյան վկայականների պատճենները, 7.լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: Դիմումներն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Աբովյան 50/5) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ 13:00-14:00: Այլ հարցերի համար զանգահարել 010 545802, 010 567922:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում