Life

Օրական յոթ ժամից պակաս քունը կարող Է մեծացնել ինսուլտի վտանգը. ամերիկացի բժիշկներ

1 րոպեի ընթերցում

Օրական յոթ ժամից պակաս քունը կարող Է մեծացնել ինսուլտի վտանգը. ամերիկացի բժիշկներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի ընդհանուր կլինիկական հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ օրական յոթ ժամից պակաս տեւողությամբ քունը կարող Է մեծացնել ինսուլտի ռիսկը: Համապատասխան գիտական աշխատությունը հրապարակված Է Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:

Հետազոտությունը կատարվել Է մկների վրա: Կրծողներին բաժանել են երկու խմբի. դրանցից առաջինը գիշերվա ընթացքում քնել Է ոչ պակաս, քան յոթ ժամ, իսկ մյուսին մշտապես արթնացրել են: Այն մկների մոտ, որոնց զրկել են քնից, արդյունքում դիտվել Է լեյկոցիտների մակարդակի բարձրացում եւ աթերոսկլերոտիկ թիթեղիկների աճ: Ընդ որում՝ խմբերից ոչ մեկում քաշի եւ խոլեստերինի մակարդակի փոփոխություններ չեն դիտվել: Հետազոտողների խմբին հաջողվել Է գլխուղեղում գտնել հիպոկրետին հորմոնը, որը կապված Է քնի ընթացքում ոսկրածուծի մեջ արյան սպիտակ բջիջների արտադրման հետ: Հորմոնի նվազեցված պարունակությունն Էլ հենց հանգեցնում Էր թիթեղիկների ձեւավորմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում