Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Վրաստանը ողջունում Է ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում

Վրաստանը ողջունում Է ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում: Այդ մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել Է Մյունխենում՝ ելույթ ունենալով անվտանգության 55-րդ խորհրդաժողովի շրջանակներում Սեւ ծովի անվտանգության հարցերի նվիրված միջոցառմանը: Նախարարի խոսքը փետրվարի 15-ին հրապարակել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր ելույթում Դավիթ Զալկալիանին ուշադրությունը կենտրոնացրել Է Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության եւ այնտեղ ՆԱՏՕ-ի դերի ուժեղացման վրա: «Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը Սեւծովյան տարածաշրջանում. դա կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-հայտարարել Է նախարարը:
«Առանց Սեւ ծովի անվտանգության հնարավոր չԷ անվտանգ Եվրոպայի գոյությունը»,-ասել Է Վրաստանի ԱԳ նախարարը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փետրվարի 14-ին Բրյուսելում հայտարարել Է, որ դաշինքը դիտարկում Է Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: «Մենք դիտարկում ենք Սեւ ծովում ներկայության հետագա ընդլայնման հնարավորությունը: Մոտ օրերս Սեւ ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժությունների»,- ասել Է Ստոլտենբերգը:
Անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովում Վրաստանի պատվիրակությունը գլխավորում Է վարչապետ Մամուկա Բախտաձեն. պատվիրակության կազմում են՝ ԱԳ նախարար Դավիթ Զալկալկալիանին եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am