1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր կառավարությունը քաղաքացու հավատի սիմվոլն է. Փաշինյանը հակադարձեց «հեղափոխություն չի եղել» արտահայտությանը

Մեր կառավարությունը քաղաքացու հավատի սիմվոլն է. Փաշինյանը հակադարձեց 
«հեղափոխություն չի եղել» արտահայտությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ելույթներին ու «հեղափոխություն չի եղել» արտահայտությանը: «Գալիս, ասում են, թե այս կառավարությունն ուզում է հին իշխանության վրա գցել ամբողջ բեռը: Ասում են՝ հեղափոխություն չի եղել: Հիմա նայեք ձեր դիմաց ու կողքերը: Եթե հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի ՞նչ գործ ունեք այստեղ նստած (ԼՀԿ-ն խորհրդարանում ներկայացված է 18 պատգամավորով) »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց իրենց ու նախկին իշխանություններին չդնել նույն հարթության վրա: «ՀՀ այս կառավարությունը ձևավորել է ոչ թե նրա համար, որ քաղաքացին հավատացել է ինձ կամ որևէ մեկին, այլ հավատացել է ինքն իրեն, և հետևաբար մեր կառավարության գոյությունը ՀՀ-ում նշանակում է քաղաքացու հավատը և վստահությունն ինքն իր ու իր ապագայի նկատմամբ: Եվ մեր կառավարությունն ընդամենը այդ հավատի սիմվոլն ու արտահայտությունն է»,-նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իրենց առաքելությունն են համարում, որ քաղաքացին ինքն իրեն հավատա:

Էդմոն Մարուքյանն ավելի վաղ նույն ամբիոնից հանդես էր եկել իշխանությունների վերաբերյալ քննադատական ելույթով: Նա մասնավորապես նշել էր, որ այսօր կա իշխանություն, ու մարդիկ փոխանակ կենտրոնան այդ իշխանության գործերի վրա, խոսում են նախորդ իշխանության մասին: «Նախկին իշխանությանը թիրախավորելով կարելի է փորձել ծածկել այսօրվա խնդիրները: Այսօր ես ունեմ նման տպավորություն: Հետհեղափոխական կառավարությունը բաղկացած է երկու մասից՝ հեղափոխությանը մասնակցած և չմասնակցած մարդիկ, որոնք երկրորդային պաշտոններ են զբաղեցրել Սերժ Սարգսյանի ժամանակ կամ այլ վարչապետների օրոք»,-նշել էր Մարուքյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]