Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ 
դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է  Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կարևորել է հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական տնտեսական առաջնահերթությունները և գործադիրի մոտեցումներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են հավասար մրցակցային պայմանները, ազատ մուտքը դեպի շուկաներ, տնտեսական մրցունակությունը, արտադրողականությունը և այլն։

Պատասխանելով դեսպանների հարցերին՝ նախարարը նշել է, որ ներառական տնտեսական աճը կառավարության և կառավարության ծրագրի ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Պատասխանելով տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ էական է տնտեսական աճի որակը և հավելել, որ Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները և բարեփոխումները պետք է ազդեն նաև տնտեսական աճի կառուցվածքի վրա։

Նախարարը պատասխանել է դեսպանների մի շարք այլ հարցերի, որոնք առչնվում էին գործարար միջավայրին, ՓՄՁ զարգացմանը, արտաքին առևտրի կառուցվածքին, կանաչ տնտեսությանը և այլն։ Անդրադառնալով  գորածարար միջավայրին և համապատասխան կարգավորումներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ եզրակացությունները գործարարությամբ զբաղվելու զեկույցեներում և նշել, որ անհրաժեշտ է վերացնել այն բոլոր կարգավորումները, որոնք էական ազդեցություն չունեն հասարակական կյանքի վրա, սակայն բիզնեսի համար բեռ են և էապես նվազեցնել այլ կարգավորումների ֆինանական և ժամանակային բեռը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է նաև կառավարության կողմից ձեռնարկվող փոփոխությունների ազդեցության արագության մեծացումը տնտեսական կյանքի վրա։

Տիգրան Խաչատրյանը պատասխանել է նաև Հայաստանի տնտեսության՝ զարգանալու մեծ ներուժ ունեցող ճյուղերի վերաբերյալ հարցին, ներկայացրել չօգտագործված հնարավորություններն իրացնելու և արտադրողականությունը բարձրացնելու հեռանկարները։

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ բարձր են գնահատում պրոֆեսիոնալ կարծիքը և համապարփակ տեղեկատվության տրամադրումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am