Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Իրանին. The Wall Street Journal

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Իրանին. The Wall Street Journal
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարող Է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից. մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում Էլ իրանական նավթ գնելեւ դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը (WSJ):
Սկզբնապես ԱՄՆ-ը ձգտում Էր զրոյացնել իրանական նավթի գնումներն այլ երկրների կողմից, թեեւ նոյեմբերին ութ ներմուծող պետությունների մի շարք զիջումներ արեց այն պայմանով, որ նրանք աստիճանաբար կրճատեն ներկրման ծավալները:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը WSJ-ին հայտարարել Է, որ նույնիսկ հունվարի վերջին Վենեսուելայի դեմ պատժամիջոցների սահմանելուց հետո «մեր նպատակը մնում Է Իրանից նավթի գնումների շուտափույթ կրճատումը մինչեւ զրո»:
Սակայն, ինչպես կարծում Է SVB Energy International-ի ղեկավար Սառա Վահշուրին, Վաշիգնտոնին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի երկարացնել պատժամիջոցներից եթե ոչ բոլոր ազատումները, այլեւ դրանց առնվազն մի մասը, որոնց ժամկետը լրանում Է ապրիլին:
«Վենեսուելայի դեմ պատժամիջոցները եւ ծանր նավթի պահանջարկի ու առաջարկի միջեւ խզման նեղացումը կհանգեցնեն Իրանի նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից բացառումների եւս մեկ փուլի»,-ասել Է նա:
Վահշուրիի խոսքով՝ հունվարին Իրանն օրական արտահանել Է մոտավորապես 1,1 մլն բարել նավթ՝ մեկ տարի առաջվա 2,3 մլն բարելի համեմատությամբ:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում գտնում են, որ Իրանից նավթի արտահանումը պետք Է կրճատվի եւս 45 տոկոսով կամ օրական 500-600 հազար բարելով, որպեսզի տնտեսության անկումն անշրջելի դառնա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am