1000х90.jpg (78 KB)

Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել Իրանին. The Wall Street Journal

Armenpress 16:05, 13 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարող Է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից. մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում Էլ իրանական նավթ գնելեւ դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը (WSJ):Սկզբնապես ԱՄՆ-ը ձգտում Էր զրոյացնել իրանական նավթի գնումներն այլ երկրների կողմից, թեեւ նոյեմբերին ութ ներմուծող պետությունների մի շարք զիջումներ արեց այն պայմանով, որ նրանք աստիճանաբար կրճատեն ներկրման ծավալները: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը WSJ-ին հայտարարել Է, որ նույնիսկ հունվարի վերջին Վենեսուելայի դեմ պատժամիջոցների սահմանելուց հետո «մեր նպատակը մնում Է Իրանից նավթի գնումների շուտափույթ կրճատումը մինչեւ զրո»: Սակայն, ինչպես կարծում Է SVB Energy International-ի ղեկավար Սառա Վահշուրին, Վաշիգնտոնին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի երկարացնել պատժամիջոցներից եթե ոչ բոլոր ազատումները, այլեւ դրանց առնվազն մի մասը, որոնց ժամկետը լրանում Է ապրիլին:«Վենեսուելայի դեմ պատժամիջոցները եւ ծանր նավթի պահանջարկի ու առաջարկի միջեւ խզման նեղացումը կհանգեցնեն Իրանի նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներից բացառումների եւս մեկ փուլի»,-ասել Է նա:Վահշուրիի խոսքով՝ հունվարին Իրանն օրական արտահանել Է մոտավորապես 1,1 մլն բարել նավթ՝ մեկ տարի առաջվա 2,3 մլն բարելի համեմատությամբ: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում գտնում են, որ Իրանից նավթի արտահանումը պետք Է կրճատվի եւս 45 տոկոսով կամ օրական 500-600 հազար բարելով, որպեսզի տնտեսության անկումն անշրջելի դառնա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am