Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ

 Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում: «Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Օհանջանյանը:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Սարգսյանն ունի վկայի կարգավիճակ: Նա հաստատել է, որ Սարգսյանը հարցաքննվել է գործի շրջանակում:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվել է նույն գործի շրջանակում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am