Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մայքլ Ջեքսոնը եւ Ջորջ Հարիսոնը BBC-ի ստուդիայում. գտնվել Է 40-ամյա վաղեմության ձայնագրությունը

Մայքլ Ջեքսոնը եւ Ջորջ Հարիսոնը BBC-ի ստուդիայում. գտնվել Է 40-ամյա վաղեմության ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 40 տարի առաջ այն ժամանակ երկու խոշորագույն երաժշտական աստղերը մտել են BBC-ի ռադիոկայան՝ քննարկելու շաբաթվա երաժշտական նորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետագա մեկուկես ժամում Մայքլ Ջեքսոնը եւ Ջորջ Հարիսոնը քննարկել են Նիկոլետ Լարսոնի, The Blues Brothers-ի եւ Foreigner-ի վերջին սինգլները, ինչպես նաեւ պատմել են, թե ինչպես են ստեղծվել իրենց սեփական երգերը: Սակայն BBC-ում որոշում Էր ընդունվել արխիվներում չպահել շոուի լրիվ ձայնագրությունը, պահպանվել Էր այդ հաղորդման սոսկ ոչ մեծ մի հատվածը:

Բայց վերջերս հայտնաբերվել ու վերականգնվել Է Ջեքսոնի եւ Հարիսոնի հետ հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը:

Լեգենդար ծրագրի վերականգնված ամբողջական տարբերակը փետրվարի 9-ին կտրվի BBC-ի տեղական Radio Solent ռադիոկայանի (հաղորդումներ Է հեռարձակում Հեմփշիրի եւ Դորսեթի հարավային կումսություններում) եթերում, ինչպես նաեւ BBC-ի թվային ծառայություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am