ԱՄՆ-ը պլանավորում է Սիրիայից իր զորքերը դուրս բերել մինչեւ ապրիլի վերջը. Wall Street Journal
10:24, 8 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պլանավորում Է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչեւ ապրիլի վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինծառայողները կսկսեն հանրապետության տարածքը լքել առաջիկա շաբաթներին: Մինչ այդ զորքերը պետք Է վերջնականապես ճնշեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիմադրությունը: Նրանց խմբավորումները դեռեւս գործում են Եփրատ գետից արեւելք ընկած շրջանում:
Պենտագոնը հրաժարվել Է մեկնաբանել հրատարակության զրուցակիցների պնդումները, իսկ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ զորքերի վերջնական դուրսբերման ժամկետն առայժմ որոշված չԷ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում