Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Շինարարությունն «ամենաատկատատար» ոլորտներից մեկն է, շահառուն պետք է տեսնի, որ այդ համատեքստում բան է փոխվել. Փաշինյան

Շինարարությունն «ամենաատկատատար» ոլորտներից մեկն է, շահառուն պետք է 
տեսնի, որ այդ համատեքստում բան է փոխվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատասխանատուներից պահանջում է տարբեր օբյեկտների շինարարության ընթացքում ցուցաբերել լուջ մոտեցում և որակյալ աշխատանք:

«Պետք է շատ լուրջ մոտենանք: Պետք է դպրոցներում, և ընդհանրապես այլ օբյեկտների շինարարությունում, հատկապես պետբյուջեի միջոցներով արվող, իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով: Մենք ընկալումը պետք փոխենք: Պարզ է չէ ինչումն է այդ ընկալումը, որովհետև շինարարությունն ամենաատկատատար ոլորտներից մեկն է, որտեղ կարելի է գաջը մի քիչ բարակ քսել, ցեմենտը մի քիչ քիչ լցնել, և այլն և այլն, որպեսզի այդտեղ այլ միջոցներ գեներացվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ այն, որ իրենք ասում են կոռուպցիայի դեմ պայքար, դա պետք է երևա կոնկրետ: «Դպրոցի շահառուն պետք է իր նոր դպրոցի շենքը տեսնի և նկատի, որ այդ համատեքստում բան է փոխվել, որովհետև փոխվել է աշխատանքի կատարման որակը: Որովհետև, եթե աշխատանքի կատարման որակը չի փոխվել,  վերնագրերն ու հայտարարությունները մարդկանց համար ի՞նչ նշանակություն ունեն»,- ասաց նա:       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am