Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարի հրամանով բարձրացվել է ամբուլատոր- պոլիկլինիկական օղակի բուժաշխատողների աշխատավարձը

Առողջապահության նախարարի հրամանով բարձրացվել է ամբուլատոր-
պոլիկլինիկական օղակի բուժաշխատողների աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից  15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել Արսեն Թորոսյանը:

«Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ: Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40 տոկոսի չափով»,-նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման իրենց քաղաքականության շրջանակներում։ «ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»,-գրառումն ավարտել է Արսեն Թորոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am