Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերի պաշտոններից ազատումը պայմանավորված է նաև մարզում տեղի ունեցած զինված միջադեպով

Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերի պաշտոններից 
ազատումը պայմանավորված է նաև մարզում տեղի ունեցած զինված միջադեպով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 
«Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթացներ են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Ոստիկանությունը հետևողական է բոլոր միջոցներով, այդ թվում և կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ, եւ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը մահացած է եղել: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակի Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989 թ., եւս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]