Հասարակական

Կայացել է Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները, երկրու երկրի հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուռուցքաբանություն, փոխպատվաստում, նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքերով ախտորոշում և բուժում, ստոմատոլոգիա, մոր և մանկան առողջության պահպանում, շարունակական բժշկական զարգացում, դեղարտադրություն և այլն:

Գործընկերները քննարկել են փոխպատվաստման բնագավառում Բելառուսի կողմից իրավական և փորձագիտական աջակցության հնարավորությունները: Միաժամանակ, կողմերը դիտարկել են Հայաստանի քաղաքացիների համար Բելառուսում բուժօգնություն կազմակերպելու հարցը` հաշվի առնելով ԱՊՀ երկրների միջև ստորագրված համաձայնագիրը:

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հանրապետական ուռուցքաբանության գիտական կենտրոն, Բելառուսի մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոն, տեղում ծանոթացել վերջիններիս ձեռքբերումներին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում