Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը հայտնի է
10:26, 22 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկում Ջիբրալթարի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանը ուժերը կչափի լեհ Սուկանդարի հետ, Հրանտ Մելքումյանը` Դինա Բելենկայայի: Էլինա Դանիելյանը կփորձի հաղթել Մեքսիկան ներկայացնող Ավիլա Ֆրեյին:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում