Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը հայտնի է  

10:26, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկում Ջիբրալթարի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանը ուժերը կչափի լեհ Սուկանդարի հետ, Հրանտ Մելքումյանը` Դինա Բելենկայայի:  Էլինա Դանիելյանը կփորձի հաղթել Մեքսիկան ներկայացնող Ավիլա Ֆրեյին:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում  է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:


© 2009 ARMENPRESS.am