Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մակրոնը մտադիր է շարունակել բարեփոխումները՝ չնայած բողոքներին

Մակրոնը մտադիր է շարունակել բարեփոխումները՝ չնայած բողոքներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու Է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճգնաժամի կարգավորումն այն չԷ, որ հրաժարվենք նրանից ինչ մենք արել ենք վերջին 18 ամսվա ընթացքում»,- ասել Է Մակրոնը Վերսալում կայացած ընթրիքի ընթացքում, որը նրա կողմից կազմակերպվել Էր Microsoft, Snapchat, JPMorgan Chase & Co ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների համար:

Ընդսմին Մակրոնը զուգահեռ Է անցկացրել ավելի քանի 200 տարի առաջ գլխատված Լյուդովիկոս 16-րդ թագավորի հետ: «Նա իր կայնքն այդ կերպ ավարտեց հենց այն պատճառով, որ հրաժարվեց բարեփոխումների անցկացումից»,- նշել Է նախագահը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է, թե, իր կարծիքով, «դեղին բաճկոնավորների» ելույթները դարձան միջին դասի անհանգստության դրսեւորումն Էին գլոբալացման կապակցությամբ, որը Brexit-ի բերեց Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ պոպուլիստական կուսակցությունների հեղինակության աճի Գերմանիայում եւ Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am