Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից հունվարի 20-ին՝ ժամը 22:07-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Օ. Գ.-ն իր վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորով հոսող գետը, ինչի հետևանքով վարորդը և նույն գյուղի բնակիչներ, ուղևորներ՝ Ա. Ի.-ն, Է. Հ.-ն տեղում մահացել են, իսկ Ա. Թ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Շահումյանի շրջանային բուժմիավորում: Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am