ՀՀ վարչապետ Փաշինյանը Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված արարողությանը
14:14, 20 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։
Նա ընթերցեց բանաստեղծուհու 100-ամյակի կապակցությամբ հրատարակված ժողովածուում ընդգրկված «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը։
«Ես այս բանաստեղծությունը կարդում եմ՝ ի նշանավորումն և իմ հարգանքի տուրքը մատուցելով Սիլվա Կախուտիկյանին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում