Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

«Արսենալ»-ը հաղթել է «Չելսի»-ին

«Արսենալ»-ը հաղթել է «Չելսի»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Չելսի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լոնդոնյանի դերբիում «Արսենալ»-ը խաղի հաշիվը բացեց 14 րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լյակազեթը: Մինչև առաջին կեսի ավարտը՝ 39-րդ րոպեին, Լորան Կոսելնին կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Ի վերջո «զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 44 միավորով 5-րդ տեղում է:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ