Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ:

Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բեյջինգ Դեֆենս» ընկերության` խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների համապատասխան հանդերձավորման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքերի մատակարարման հնարավորությունները:

ՉԺՀ պատվիրակությունն այցելել է նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ