25 ավտոմեքենա Է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում
10:32, 18 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25 ավտոմեքենա Է բախվել «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետեւանքով տուժել Է վեց մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Առաջին ալիքը:
Ավտոմոբիլների բախման պատճառ են դարձել ձնատեղումը եւ մերկասառույցը: Պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ: Տուժածներին տեղափոխել են Կասպիի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում վնասվել են նրանց վերջույթները:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել Է, որ ներկայում փակ Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի տեղամասը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում