25 ավտոմեքենա Է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում

Armenpress 10:32, 18 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25 ավտոմեքենա Է բախվել «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետեւանքով տուժել Է վեց մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Առաջին ալիքը: Ավտոմոբիլների բախման պատճառ են դարձել ձնատեղումը եւ մերկասառույցը: Պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ: Տուժածներին տեղափոխել են Կասպիի հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում վնասվել են նրանց վերջույթները:Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել Է, որ ներկայում փակ Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի տեղամասը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am