Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև եղած կապերի  ամրապնդման։

Համոզված եմ՝ վստահությունը, որ ստացել եք Ձեր հայրենակիցների կողմից, թույլ կտա Ձեզ շարունակել բարեփոխումների ուղին՝ ի շահ Հայաստանի հասարակության և տնտեսության»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am