Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովում. Էդմոն Մարուքյան

Ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի 
քննիչ հանձնաժողովում. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցների գաղտնալսման հարցը պետք է քննարկվի ԱԺ-ի քննիչ հանձնաժողովում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք պետք է այստեղ՝ խորհրդարանական վերահսկողության շրջանակում պատշաճ այդ հարցերը բերենք ու քննարկման առարկա դարձնենք և այդ խնդիրները շտկենք, որ ՄԻԵԴ-ում այդ հարցը բարձրաձայնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչը կարողանա նշել. այդպիսի դեպք եղել է, բայց դրանից հետո մեր երկիրը հարուցել է քրեական գործ, պատժել է մեղավորներին, Ազգային ժողովում եղել է քննիչ հանձնաժողով, քննել է, պարզել է, պատասխանատվություն են կրել այսինչ մարդիկ: Այսպես կարող ենք խուսափել մեր երկրի համար անցանկալի հետևանքներից»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով արդեն պարզաբանում տվել է, Մարուքյանը նշեց, որ այդ հայտարարությունը բավարար չէ:

«Վարչապետն ասել է, որ օրենքի խախտում չկա, բայց դա պետք է արձանագրել համապատասխան ընթացակարգերով, դրանցից մեկը խորհրդարանական վերահսկողությունն է: Թող ստեղծվի քննիչ հանձնաժողով, քննի, ասի՝ օրենքի խախտում չկա»,- ասաց Մարուքյանը:

Աղմկահարույց գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական գործերի հետ կապված հարցեր:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ