Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները «մենամարտում են» Տ-72Բ տանկերով

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները «մենամարտում են» Տ-72Բ տանկերով


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն սկսել են ցուցակային սպառազինության Տ-72Բ տանկերով «մենամարտերում» երկկողմանի մարտի կատարելագործումը: Տանկիստների գործնական դաշտային պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ծրագրված հրաձգությունների նախաշեմին զինծառայողներն ըստ տարրերի յուրացրել են մարտավարական, հատուկ եւ կրակային պատրաստության նորմատիվները եւ հանձնել լեռնային-ժայռոտ, ձյունապատ բարձրլեռնային կտրատված տեղանքում տանկի վարման ստուգարքներ:
Գործնական հրաձգությունների ընթացքում տանկային ստորաբաժանումների զինծառայողները կատարում են կրակային դիրքերի ընտրության, հենակետերի քողարկման, պայմանական հակառակորդի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի ոչնչացման կրակային համակարգի ստեղծման խնդիրներ:
Տանկիստները կրակում են ցուցակային արկերով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ, նմանակում են երկկողմանի մարտական գործողությունները, թիրախները խոցում եւ ոչնչացնում են տեղից եւ հընթացս՝ փողի Էլեկտրոնային կայունարարի եւ սպառազինության կառավարման համալիրի օգտագործմամբ:
Գործնական պարապմունքներին մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am