Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները «մենամարտում են» Տ-72Բ տանկերով

Armenpress 15:11, 16 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն սկսել են ցուցակային սպառազինության Տ-72Բ տանկերով «մենամարտերում» երկկողմանի մարտի կատարելագործումը: Տանկիստների գործնական դաշտային պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ծրագրված հրաձգությունների նախաշեմին զինծառայողներն ըստ տարրերի յուրացրել են մարտավարական, հատուկ եւ կրակային պատրաստության նորմատիվները եւ հանձնել լեռնային-ժայռոտ, ձյունապատ բարձրլեռնային կտրատված տեղանքում տանկի վարման ստուգարքներ: Գործնական հրաձգությունների ընթացքում տանկային ստորաբաժանումների զինծառայողները կատարում են կրակային դիրքերի ընտրության, հենակետերի քողարկման, պայմանական հակառակորդի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի ոչնչացման կրակային համակարգի ստեղծման խնդիրներ:Տանկիստները կրակում են ցուցակային արկերով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ, նմանակում են երկկողմանի մարտական գործողությունները, թիրախները խոցում եւ ոչնչացնում են տեղից եւ հընթացս՝ փողի Էլեկտրոնային կայունարարի եւ սպառազինության կառավարման համալիրի օգտագործմամբ: Գործնական պարապմունքներին մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am