Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում. Փոմպեո

ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում. Փոմպեո
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տասնյակ երկրների կհավաքենք ամբողջ աշխարհից: Բոլոր երկրները կհավաքվեն, որպեսզի կենտրոնանան Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման, այստեղ, այս տարածաշրջանում խաղաղության, ազատության եւ անվտանգության վրա, եւ դա կարեւոր հարց Է ներառում՝ կարող ենք մենք արդյոք համոզվել, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չի գործում տարածաշրջանի վրա»,-հայտարարել Է Փոմպեոն:
Նա հավելել Է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի. Արեւմտյան կիսագնդի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am