ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում. Փոմպեո

Armenpress 16:36, 11 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Մերձավոր Արեւելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մենք տասնյակ երկրների կհավաքենք ամբողջ աշխարհից: Բոլոր երկրները կհավաքվեն, որպեսզի կենտրոնանան Մերձավոր Արեւելքում կայունության հաստատման, այստեղ, այս տարածաշրջանում խաղաղության, ազատության եւ անվտանգության վրա, եւ դա կարեւոր հարց Է ներառում՝ կարող ենք մենք արդյոք համոզվել, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չի գործում տարածաշրջանի վրա»,-հայտարարել Է Փոմպեոն:Նա հավելել Է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի. Արեւմտյան կիսագնդի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am