Մխիթարյանը կարող է համալրել «Էվերտոն»-ի շարքերը. ԶԼՄ-ներ
08:47, 11 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել անգլիական մեկ այլ ակումբի կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Evening Standard-ը: Եթե կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործներից» և միանալ «Էվերտոն»-ին: Ըստ պարբերականի՝ հայ կիսապաշտպանը կարող է համագործակցել իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնի հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը:
Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Հայ կիսապաշտպանն արժանանում է երկրպագուների քննադատությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում