Մխիթարյանը կարող է համալրել «Էվերտոն»-ի շարքերը. ԶԼՄ-ներ

Armenpress 08:47, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և  «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել անգլիական մեկ այլ ակումբի կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Evening Standard-ը: Եթե կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործներից» և միանալ «Էվերտոն»-ին: Ըստ պարբերականի՝ հայ կիսապաշտպանը կարող է համագործակցել իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը:

Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Հայ կիսապաշտպանն արժանանում է երկրպագուների քննադատությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am