Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակում արժևորել է սփյուռքի նախարարության կատարած աշխատանքը

Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակում արժևորել է սփյուռքի 
նախարարության կատարած աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում արժևորել է նախկինում սփյուռքի նախարարության կատարած մեծ աշխատանքն ու հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքում առաջնային կլինի սփյուռքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Ա կաթողիկոսի նամակի բովանդակության և Սփյուռքի նախարարության դերի վերաբերյալ հարցազրույց է հրապարակվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» ծրագրի ընթացքում, որում կաթողիկոսը նշել է, որ աշխարհասփյուռ հայկական համայնքների համար Սփյուռքի նախարարություն ունենալը կարևոր է:

«Ես կարծում եմ, որ, նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ՝ խորհրդանշական իմաստը, որովհետև երբեմն խորհրդանշական իմաստը շատ ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը, սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում: «Մեր մոտեցումը սփյուռքի նկատմամբ պետք է տարբերվի, որովհետև եթե շուրջ 3 միլիոն հայություն ունենք Հայաստանում, մնացած 8 միլիոն հայությունն ապրում է սփյուռքում: Անցնող տարիների ընթացքում սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել, նախ պետք է մեր գնահատանքն արտահայտենք»,- ասել է Արամ Ա-ն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am