Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Վերգանիի գավաթի խաղարկությունում  

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Վերգանիի գավաթի խաղարկությունում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սամվել-Տեր-Սահակյանը գերազանց հանդես եկավ Իտալիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում կայացավ «Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Վերգանիի գավաթի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը տոնեց 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտությամբ և 6.5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Տեր-Սահակյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Վիտալի Բերնադսկին, իսկ Ալեքսեյ Դրեևը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

 Զավեն Անդրիասյանը տոնեց 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց հաշտությամբ և գրավեց 8-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am