Սպորտ

Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը տարվա ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի որակավորման փուլի Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում (6-2) հակառակորդի դարպասը 3 գնդակ է ուղարկել 5 րոպե 51 վայրկյանի ընթացքում:

Սա 2018 թվականի ամենաարագ հեթ-տրիկն էր: Մովսիսյանն իր այս արդյունքով գերազանցեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, Ֆրանկ Ռիբերիին, Կիլիան Մբապեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում