Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում:

Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել են նշված ռիսկային օբյեկտներին: Ոստիկանության ծառայողները շրջագայություններից զատ պրոֆիլակտիկ այցելություններ են կատարում, տարադրամի փոխանակման կետեր, գրավատներ, նաև շուրջօրյա գործող դեղատներ: 

Ոստիկանները դեղատան աշխատակիցներին հիշեցնում են նաև, որ ժամը 22-ից հետո անհրաժեշտ է դեղորայքը վաճառել դեղատան պատուհանից: Տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների աշխատակիցներին էլ խորհուրդ են տալիս ուշ ժամերին միայնակ չաշխատել: Չի կարելի անհարկի բաց թողնել դուռը կամ թեկուզ մի քանի րոպեով հեռանալ տարադրամի փոխանակման կետից: Պարբերաբար պետք է ստուգել սարքի՞ն են տեսահսկող սարքերը, ձայնազդանշանային համակարգը միացվա՞ծ է, թե ոչ: 

Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունքն իր պարտքն է համարում և այս օրերին շարունակելու է աշախատել ուժեղացված ռեժիմով: Մնում է` ինքներս մի փոքր ուշադիր լինենք մեր ու շրջապատի հանդեպ և հետևենք անվտանգության կանոներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am