Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը պետք է ստորագրեն 
կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու  մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի  որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր  երկրների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռիա նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկատվություն չունի, թե Լուկաշենկոյից բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից  որևէ մեկը ստորագրե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծ, թե՞ ոչ, քանի որ դրա ժամկետները դեռ հստակեցված չեն: «Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Բելառուսական լրատվամիջոցները դեկտեմբերի 21-ին տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրաթեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանինախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ: «Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձհամար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որհանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանումիրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավականգործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը: Հարցին, թե արդյոք ծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նապատասխանել է. «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմարժամանակ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանությաննախարարի հետ, քննարկել այն հնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում ենկառույցի գործունեության մեջ, և հետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am