Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ-ում ռեստորանի այցելուն խոշոր մարգարիտ Է գտել կերակրի մեջ

ԱՄՆ-ում ռեստորանի այցելուն խոշոր մարգարիտ Է գտել կերակրի մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Grand Central Oyster Bar ոստրեի բարի այցելուն խոշոր մարգարտահատ Է հայտնաբերել իր կերակրի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Post թերթը:

Ռիք Անթոշը, որը ճաշի համար պատվիրել Էր ոստրեների Blue Point կերակրատեսակը, այնտեղ սիսեռահատի չափ մարգարիտ Է գտել, որն սկզբում ընկած ատամի տեղ Է դրել: Ռեստորանի ավագ խոհարար Սենդի Ինգբերգի խոսքով՝ այդ գտածոն կարելի Է բացառիկ երեւույթ համարել: «Ես 28 տարի Է աշխատում եմ այստեղ: Սա երկրորդ նման դեպքն Է իմ հիշողության մեջ, իսկ մենք օրական ավելի քան հինգ հազար ոստրե ենք վաճառում խեցու կեսով»,- պատմել Է նա: Մասնագետի գնահատմամբ՝ մարգարտի արժեքը երկուսից մինչեւ չորս հազար դոլար Է: Ռիք Անթոշը դեռ չի որոշել, թե ինչ Է անելու մարգարիտը, բայց կրկին պատրաստվում Է փորձել բախտը: «Ես անպայման կվերադառնամ եւ կաշխատեմ եւս մի քանի մարգարիտ գտնել: Երբեք չգիտես, թե որտեղ կբերի բախտդ»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am