Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. երկու հոգի բերվել է ոստիկանություն

Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև 
ընդհարում է տեղի ունեցել. երկու հոգի բերվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ բախումներից: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ միջադեպի հետ կապված երկու անձ բերվել է ոստիկանության բաժին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]