Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվել է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը

Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվել է Հայաստանի 
Հանրապետության առաջին դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից,  նախարարը նշեց, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորեց երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիխտենշտայնի Իշխանապետության թագաժառանգ Նորին Վսեմություն Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին (Alois von und zu Liechtenstein):

Համատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացավ նրանց առանձնազրույցը: Դեսպան Աշոտ Սմբատյանը Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին փոխանցեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի բարեմաղթանքները:

Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցի քաղաքապետ Էվալդ Օսպելտին (Ewald Ospelt): Կողմերը քննարկեցին մշակութային համագործակցության հնարավոր հեռանկարները:

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց նաև Լիխտենշտայնի Իշխանապետության կառավարության արտաքին քաղաքականության հարցերը համակարգող գլխավոր քարտուղարի տեղակալ Դոմենիկ Վանգերի (Domenik Wanger) հետ: Վերջինիս խնդրանքով դեսպանն անդրադարձավ տարածաշրջանային հարցերին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am